Վիճաբանություն և դանակահարություն՝ Արարատաի մարզում. տուժածին դանակի 6 հարված է հասցվել. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 24-ին Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում նշված ԲԿ-ից ոստիկանություն հաղորդել են, որ «ձախ ազդրի թվով 2 ծակած-կտրած վերքեր, կրծքավանդակի հետին պատի թվով 4 ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնեվնաթորքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 49-ամյա Նշան Ս-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում վիրավորի բնակության վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համագյուղացի՝ 54-ամյա Վահան Խ-ի միջև, որի ժամանակ վերջինս կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Նշան Ս-ին։
Ըստ բժշկի հայտարարության՝ վիրավորի վրա եղել է դանակի 6 հարված։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. 13-ամյա տղան սրճեփ սարքից հոսանքահարվել և մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափո...
Մահացել է Սյունիքում այրվածքներ ստացած զինծառայողը
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկո...
Կրակոցներ Կոտայքում. արտադրամասի պետը «Ուազ»-ով հարվածել է ոստիկանական մեքենային և փախուստի դիմել. Shamshyan. com
Հուլիսի 25-ին դետեկտիվ ժանրի հետապնդման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոց։ &nb...
Սպանություն Արմավիրի մարզում. հայրը որդուն դանակի 30 հարված է հասցրել. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազա...