Գեղարքունիքում եղբայրը դանակով հարվածել է եղբորը. մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնասվածք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։ Մինչ բժիշկներն բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Սևանի ոստիկաններն ու քննիչները, ապա նրանց միացած քննիչ Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դանակով հարվածել է եղբայրը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ն։
Ըստ բժշկի հայտնածի՝ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում։ Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Գուրգեն Խ-ին, ով այնուհետև մոր դիմումի հիման վրա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սևան» հոգեկան առողջության կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Երևանում. 13-ամյա տղան սրճեփ սարքից հոսանքահարվել և մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափո...
Կրակոցներ Կոտայքում. արտադրամասի պետը «Ուազ»-ով հարվածել է ոստիկանական մեքենային և փախուստի դիմել. Shamshyan. com
Հուլիսի 25-ին դետեկտիվ ժանրի հետապնդման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոց։ &nb...
Մահացել է Սյունիքում այրվածքներ ստացած զինծառայողը
ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկո...
Սպանություն Արմավիրի մարզում. հայրը որդուն դանակի 30 հարված է հասցրել. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազա...