
Կալիֆոռնիայում բուժվել է աշխարհում ՄԻԱՎ-ով հիվանդ 4-րդ մարդը

Կալիֆոռնիայում 66-ամյա տղամարդը լիովին բուժվել է ՄԻԱՎ-ից: Այս մասին հայտնել են City of Hope կլինիկայում, որտեղ նա բուժվում էր, գրում է Life. ru-ն:
Հաղորդվում է, որ տղամարդը ՄԻԱՎ-ով է ապրել 31 տարի, ավելի երկար, քան մյուս հիվանդները, ովքեր հասել են ռեմիսիայի: Լեյկեմիայի բուժման նպատակով ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունքում հրաշալի վերականգնում է տեղի ունեցել։ Մինչ օրս հայտնի է, որ միայն երեք-չորս հիվանդ է ապաքինվել այս հիվանդությունից։
««Հույսի քաղաքի» հիվանդը փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ի վերարտադրման նշաններ ցույց չի տվել: Նա դադարեցրել է ՄԻԱՎ-ի դեմ հակառետրովիրուսային թերապիան 2021 թվականի մարտին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հիվանդը կարող էր ավելի վաղ դադարեցնել թերապիան, սակայն սպասում էր կորոնավիրուսի դեմ պատվաստմանը։