«Մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման». Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը բացվեց
Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը երկկողման բաց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղի բնակիչների ճանապարհ փակելու հիմնական պատճառը եղել է այն, որ գյուղում ոռոգման ջուր չկա, որի հետևանքով գյուղացիների տնամերձ հողամասերը մնացել են անջուր, հողը ճաքճքել է, սածիլներն էլ չորացել են:
«Հաջորդ խնդիրն այն է, որ ամեն օր, պարբերաբար էլեկտրաէներգիան է անջատվում: Անմխիթար իրավիճակ է: Ճանապարհը արդեն բացել ենք, մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման: Բայց թե հստակ ինչ են պայմանավորվել, չգիտեմ»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Սկեսրոջ հետ վիճելուց հետո փորձել է կամրջից ցած նետվել
Սպիտակ քաղաքում 28 տարեկան աղջիկը տանը վիճել է սկեսրոջ հետ, որից հետո նրան տանից դուրս են հանել: Այս մասին հայտնում է Ar...
Իր մահվան օրը մոտեցել է խցին ու ասել, որ մարտական է տրամադրված. Չալաբյանը` Գրիգորյանի մասին
«Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց»: «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քր...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Պարզաբանում է տարածել Շրջակա մի...