
ԵՄ-ն մտադիր է կրճատել գազի սպառումը՝ ձմռանը ջերմություն ունենալու համար

Եվրամիությունը մտադիր է ԵՄ անդամ երկրներին առաջարկել համաձայնագիր, որը նախատեսում է հաջորդ ամսից բնական գազի սպառման կամավոր կրճատում 15%-ով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ այս որոշման պատճառ կարող են լինել ԵՄ-ի մտավախությունները՝ Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման հնարավորության պատճառով։
Գործակալության աղբյուրները պնդում են, որ ԵՄ-ն դիտարկում է հնարավոր գործողությունները հուլիսի 11-ից 21-ը պլանային վերանորոգման պատճառով դադարեցված «Հյուսիսային հոսք» գազատարով բնական վառելիքի մատակարարումը չվերսկսելու դեպքում։
Արդեն չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է հրապարակել «Խնայել գազը անվտանգ ձմռան համար» կոչվող պլանը, որը ներառում է առաջարկություններ ջեռուցման և հովացման համար էներգիայի ծախսերը նվազեցնելու վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը:
Ցուրտ ձմռան դեպքում Եվրամիության ՀՆԱ-ն կարող է կրճատվել 1,5%-ով, ըստ ԵՀ-ի հաշվարկների։ Գործակալությունը նշում է, որ ԵՄ իշխանությունները ցանկանում են նաև ապահովել երկրներին գազի սպառումը հարկադիր նվազեցնելու իրավունքը, սակայն այս միջոցը պետք է հավանության արժանանա ԵՄ երկրների կողմից, որոնց մի զգալի մասը համաձայն չէ դրա հետ։