Սևանա լճից տհաճ հոտ է գալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլեւ լիճը կանաչել է: Կապուտակ Սեւանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սեւանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։
Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։
Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
«էս երկրում մարդիկ գիշերները չեն քնում, որ մտածեն էլ ինչը քանդեն, փչացնեն»․ ահազանգ
Ֆեյսբուքյան օգտաատեր Կամո Դավթյանը ահազանգում է․ «Ինձ թվում ա էս երկրում մարդիկ գիշերները չեն քնում, որ մտածեն էլ ինչը ք...
Ջրանջատում կլինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
Շուշան Փաշինյանը նշել է ծննդյան տարեդարձը
Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի դուստրը՝ Շուշանը նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում Աննա Հակոբյ...
Ռուբլին, դոլարն ու եվրոն՝ Հայաստանում գործող բանկերում
Rate.am-ը ներկայացրել է Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 16-ի դրությամբ: Մե...