Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված ընդդիմությունը հետաձգում է հանրահավաքը. Սաղաթելյան

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է. 

 

«Սիրելի հայրենակիցներ, 


Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:  Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին: 


Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։ 
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։ 
Աստծով, ոգով, մինչև վե՛րջ»։

Քաղաքականություն