Հասարակություն

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարը ոչ թե Զելենսկին է, այլ կոլեկտիվ Արևմուտքը. Խերսոնի պաշտոնյա

Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարը ոչ թե Զելենսկին է, այլ կոլեկտիվ Արևմուտքը. Խերսոնի պաշտոնյա

Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում նպատակաուղղված էսկալացիայի մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա» թերթի համար իր հոդվածում գրել էր, որ ՆԱՏՕ-ի MLRS գնդացրորդներն արդեն, ըստ ամենայնի, ուղղորդում են ուկրաինացի զինվորականների գործողությունները «գետնի վրա» և հույս հայտնել, որ Եվրոպան կհասկանա, թե ինչ հետևանքներով  է դա հղի։ 

 

«Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարը ոչ թե Զելենսկին է, այլ կոլեկտիվ Արևմուտքը, որն էլ որոշում՝ հարվածել, թե ոչ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Ստրեմուսովը։ Նրա խոսքով Արեւմուտքը հնարավորինս աջակցում է և առավելագույն պայմաններ է ապահովում որպեսզի հակամարտությունը շարունակվի։
Ուկրաինական զորքերը վերջերս ուժեղացրել են Խերսոնի շրջանում բնակելի հատվածի գնդակոծությունը։ Ամենաշատը տուժել է Նովայա Կախովկա քաղաքը, որտեղ ամերիկյան  հրթիռների հարվածից պայթել են սելիտրայի պահեստները, ավերվել են բնակելի շենքեր և շուկաները, վնասվել է հիվանդանոց, զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250