ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում ոստիկանները սխալմամբ բռնել են «Միլանի» ֆուտբոլիստին՝ վերջինիս շփոթելով կասկածյալի հետ

Իտալիայում ոստիկանությունը պատահաբար բռնել է «Միլանի» ֆուտբոլիստ Տիեմուե Բակայոկոյին՝ վերջինիս շփոթելով այլ անձի հետ: 

Ինչպես գրում է RTVI-ը՝ մինչ ֆուտբոլիստը խուզարկվում էր, սպաներից մեկը սպորտսմենի ընկերոջը պահում էր նշանառության տակ: 
 

Իրավապահները արագ բաց են թողել ֆուտբոլիստին՝ հասկանալով, որ սխալվել են: Ըստ լրատվամիջոցի՝ «տեսանյութի վերջում նրանց դեմքի արտահայտությունն անգին է»:

 

Միլանի ոստիկանությունը ավելի ուշ բացատրել է, որ ֆուտբոլիստը ձերբակալվել է կասկածյալի հետ իր նմանության պատճառով. 

 

«Մենք փնտրում էինք սև ամենագնաց, որի մեջ երկու տղամարդ կար, որոնցից մեկը սևամորթ էր՝ կանաչ շապիկով»

 

Միլանում այս միջադեպից առաջ փոխհրաձգություն էր տեղի ունեցել սենեգալցի թմրավաճառների միջև։
 

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, սակայն հայտնի է դարձել հիմա:

Քաղաքականություն

Պատահարներ