Ավինյանն առաջարկել է ձնամաքրման ընթացքում կիրառել նորարարական լուծումներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է մայրաքաղաքում իրականացված ձնամաքրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված անձանց։ Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ աշխատել են, որպեսզի ճանապարհներն ու մայթերը դառնան անցանելի։ «Հարյուրավոր մարդիկ աշխատել են, որ մեր ճանապարհները, մայթերն անցանելի դառնան», – ասել է նա։
Քաղաքապետը խոսել է նաև առաջացած խնդիրների մասին՝ նշելով, որ հնչող դժգոհությունների նպատակը հաջորդ անգամ ավելի պատրաստված լինելն է և նորարարական լուծումների կիրառումը, հատկապես այն դեպքերում, երբ հայտնի է, որ տեղումները լինելու են ցերեկային ժամերին։
«Ընդունելով, որ այս տարվա պայմաններն իրապես անոմալ էին, իրապես ձյան քանակը շատ էր, խնդիրները ավելին էին, ուզում եմ մի քանի բանի վրա կենտրոնանալ կառուցողական տրամաբանությամբ, սա խնդրում եմ մեղադրանք չընդունել։ Հաջորդ տարի պատրաստված լինենք խնդիրները լուծելու նորարարական տարբերակներով՝ իմանալով x, y, z ժամերին ձյունը գալիս է, նոր տեխնոլոգիա կա, որ մենք էլ փորձարկենք՝ աղաջրի լուծույթ փողոցներում նախապես ցանելը», – ասել է Ավինյանը։
Նա անդրադարձել է նաև մայթերի մաքրման խնդրին՝ այն գնահատելով համակարգային։ «Ինչ վերաբերում է մայթերին, խնդիրը տեսնում եմ համակարգային. նոր լուծումներ են պետք, ինչքան էլ մենք տեխնիկա ավելի շատ գնենք, թույլ չի տալու ամբողջ ծավալով փակել։ Համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է մեզ պետք», – նշել է քաղաքապետը։
Ավինյանը խոսել է նաև մասնավոր ընկերությունների պարտավորությունների մասին՝ ընդգծելով, որ նրանք պարտավոր են մաքրել իրենց դիմացի մայթերը։ «Մեր մասնավոր գործընկերները, որոնց շատերը այս տարի բացահայտեցին՝ ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու։ Ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել՝ ունեն առհասարակ պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերելու և հետևելու, որ իրենց դիմացի հատվածը լինի ավագանու որոշման ստանդարտներին համապատասխան», – ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...