Մեր նախագահի դիրքորոշումն է. Պեսկովը` տարածքային հարցերի մասին
«Անքորիջի բանաձևի» այն մասը, որը վերաբերում է տարածքային հարցերին, հիմնարար է Ռուսաստանի համար, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ սա մեր հետևողական դիրքորոշումն է, մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում, իհարկե, հիմնարար նշանակություն ունի ռուսական կողմի համար», – ընդգծել է Պեսկովը։
Նա նշել է, որ սխալ կլիներ որևէ նշանակալի արդյունք ակնկալել ուկրաինական կարգավորման վերաբերյալ սկզբնական եռակողմ շփումներից։
«Սա շատ բարդ հարց է։ Սակայն այն փաստը, որ այս շփումները սկսվել են կառուցողական ձևով, կարելի է դրականորեն դիտարկել։ Սակայն առջևում դեռ զգալի աշխատանք կա։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շփումները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ։ Այս պահին չեմ կարող ձեզ կոնկրետ ամսաթիվ նշել», – ասել է Կրեմլի խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...