Օբաման Ալեքս Պրետիի սպանությունը անվանել է ողբերգություն
Բարաք Օբաման Ալեքս Պրետիի սպանությունը անվանել է ողբերգություն և կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերանայել դաշնային գործակալների վարքագիծը: Նախկին նախագահը և նախկին առաջին տիկինը համատեղ հայտարարություն տարածեցին X սոցիալական մեդիա հարթակում՝ Ալեքս Պրետիի սպանությունը անվանելով «սրտաճմլիկ ողբերգություն»: Գրառման մեջ ընդգծվում էր, որ միջադեպը պետք է լինի «զարթոնքի կոչ յուրաքանչյուր ամերիկացու համար», քանի որ «հիմնական արժեքները գնալով ավելի ու ավելի են սպառնալիքի տակ»:
Շաբաթներ շարունակ երկրի տարբեր մասերում մարդիկ վրդովմունք էին հայտնում «դիմակավորված ICE սպաների և այլ դաշնային գործակալների գործողությունների նկատմամբ, որոնք գործում են անպատժելիորեն և օգտագործում են վախեցնելու և սադրելու մարտավարություն», ասվում է հայտարարության մեջ: Օբաման և նրա կինը այս մեթոդները անվանել են «անօրինական, դաժան և նվաստացուցիչ»:
Բարաք և Միշել Օբամաները կոչ են արել իշխանություններին դադարեցնել սրացումը և կառուցողականորեն համագործակցել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի, Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի և տեղական իրավապահ մարմինների հետ՝ հետագա քաոսը կանխելու և օրենքն ու կարգը վերականգնելու համար: Օբամաները նաև աջակցություն հայտնեցին Մինեապոլիսում և ԱՄՆ այլ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցերին:
Նմանատիպ հոդվածներ
Բրազիլիան քննադատում է Թրամփի կողմից «Խաղաղության խորհրդի» ստեղծումը
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ ստեղծել այսպես կ...
Հունգարիային չի կարելի վախեցնել․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի զիջի ճնշմանը կամ սպառնալիքներին։«Հունգարիային չես կարո...
Թրամփը Անքորիջում է Ռուսաստան այցելելու հրավեր ստացել․ Ռյաբկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անքորիջում Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգ...
Իմ դիրքորոշումը տարածքների վերաբերյալ մնում է անփոփոխ․ Զելենսկի
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է. մենք սպասում ենք ԱՄՆ-ից ազդանշանի ստորագրման ամսաթվի...