ՏԵՍԱՆՅՈՒԹ. 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանի հաղթանակը՝ ադրբեջանցի նկատմամբ

Մ15 ԵԱ. 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանի կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: 

 

Ինչպես հայտնում է Wrestling - Armenia-ն՝ այս հաղթանակը հայ մարզիկին դուրս է բերել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կրկին ադրբեջանցի է լինելու (այս տարիքային խմբում նույն երկրից 2 ներկայացուցիչ կարող է լինել):

 

«Ցավոք, 52 կգ Դավիթ Սարգսյանը, 62 կգ Սամվել Տերտերյանը և 68 կգ Արթուր Ամոյանը հավասար պայքարում պարտվեցին և կպայքարեն բրոնզե մեդալների համար»,- նշվում է հրապարակման մեջ: