Հասարակություն

Բուհերում 550 անվճար տեղ մնացել է թափուր. ԿԳՄՍ նախարարը մտահոգված է

Բուհերում 550 անվճար տեղ մնացել է թափուր. ԿԳՄՍ նախարարը մտահոգված է
Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր:  Նախօրեին հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստին…

Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր: 

 

Նախօրեին հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստին հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը։

Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:

 

«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,-շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:
 

Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական  սահմանի արեւելյան դիրքերի ուղ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250