Ջերմաստիճանը կհասնի մինչև +42-ի
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Երևան քաղաքում՝ հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33…+39 աստիճանի։
Նմանատիպ հոդվածներ
Պատմական՝ եվրոն դոլարից ցածր է, ռուբլին բարելավում է դիրքերը
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 407 դրամ է, առա...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքն...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ի՞նչ վիճակում է իշխանության կառուցած Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սոցցանցում լուսանկարներ է հրապարակել՝ վկայող իշխանության կառ...