Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էր արձակել. նոր մանրամասներ գործից

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային, Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով քննիչների հետ, հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գնտվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենա։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Կոտայքի մարզում հայտնաբերել էին Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի բազմաթիվ հետքեր:  Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում: 

Քաղաքականություն

Պատահարներ