Լարված իրավիճակ՝ Երևանում. քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ» ճանապարհը

 Արդեն կես ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են: Shamshyan.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. 

 

«Մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը մենք ողջունում ենք, սակայն բնակիչներիս առողջության հաշվին: Ուզում ենք այդ հարցն ուղղել Երևանի քաղաքապետին, ում անունից օրեր առաջ խոստացան, որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվեց, որ քաղաքապետի անունից տված խոստումը օդ է»: Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետևանքով փոշին  իր սև գործն է անում: 

 

Քիչ առաջ դեպքի վայր  ժամանեց ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը բացեն: Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ ոստիկանության պերկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:

Քաղաքականություն

Պատահարներ