Ինչպես է կազմակերպվել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։
Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել՝ ոչ կոնկրետ մեկի նախաձեռնությամբ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում եւս նույն տեքստն էր տեղադրվել, բնականաբար՝ թուրքերենով։ Ասացին՝ համաձայնեցրել, նոր են տարածել։ Մինչդեռ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներում հաճախ է լինում, երբ հայկական կողմը մի բան է տարածում, Կրեմլը՝ այլ բան։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Արցախի ԱԱԾ-ի կոչը. հայտարարություն է տարածվել
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագր...
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Արագածավանում թուրքեր չկան, գերիներ էլ չեն վերցրել. Արագածոտնի մարզպետը հերքում է
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Auroranews. am-ի հետ զրույցում հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե «Թալինի Արագ...