Քաղաքականություն

Ներքին Հանդի գյուղապետն ասել է, թե ինչու չի դիմավորել Աննա Հակոբյանին

Ներքին Հանդի գյուղապետն ասել է, թե ինչու չի դիմավորել Աննա Հակոբյանին

Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը Աննա Հակոբյանին չի դիմավորել առողջական խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:

 

«Ես առողջական խնդիրներ ունեմ, ի վիճակի չեմ եղել դիմավորել: Բայց գիտեմ, որ իրեն գյուղացիներ են դիմավորել, հարցեր են ուղղել, բայց կոնկրետ ինչ են խոսել՝ դեռ չգիտեմ: Եթե կարողանայի, հաստատ կդիմավորեի, ես էլ հարցեր ունեի»,- նշել է Բաղդասարյանը:

 

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ից Սյունիքի մարզում է: Նա այցելել է մի քանի համայնքներ:

Մասնավորապես Քաջարան այցը աղմուկ էր բարձրացրել, քանի որ համայնքապետ Մանվել Փարամազյանը նրան ծաղիկներով էր դիմավորել: Փաշինյանի օրոք անազատության մեջ հայտնված Փարամազյանին շատերը քննադատեցին արարքի համար, այդ թվում նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փարամազյանն այլևս այդ կուսակցության անդամ չէ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250