Արթուր Վանեցյանի որդին ազատվել է բանակից. որն է պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ եւ գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել` խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից` օգտագործելով իր կապերը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով եւ ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, եւ անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, եւ եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են:
Սակայն ուշագրավն այն է, որ այս ախտորոշումն ու զինծառայության ոչ պիտանի լինելու հանգամանքը Արտյոմ Վանեցյանը շատ ծանր է տարել եւ 2019 թվականին պաշտպանության նախարարին դիմում է գրել` խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն` իր հետ կապված, եւ թույլ տան ծառայել հայկական բանակում: Սակայն դիմումը մերժվել է:
Իսկ այդ շրջանում, երբ նրան ազատել են զինծառայությունից, Արթուր Վանեցյանն արդեն մի քանի ամիս պաշտոն չուներ ու սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ՝ չէր կարող որեւէ կերպ ազդել փորձաքննության եւ բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Արտյոմը մեզ տրամադրեց նաեւ դիմումի պատճենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Արցախի ԱԱԾ-ի կոչը. հայտարարություն է տարածվել
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագր...
Ֆինանսների նախարարությունը կվճարի «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքը. Civilnet.am
Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որո...