ՌԴ ռեզիդենտների համար արտարժույթի վարկավորման և դրամական փոխանցումների սահմանափակումներ կլինեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռեզիդենտների՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների արտարժույթի և Ռուսաստանի Դաշնության արժույթի հայրենադարձության մասին»: Այս մասին հայտնում է Kp.ru-ն։ 

 

Իրավական տեղեկատվական պորտալում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ ռուսական ընկերությունները կկարողանան կատարել իրենց պարտավորությունները օտարերկրյա եվրապարտատոմսերի սեփականատերերի նկատմամբ՝ նրանց օգտին թողարկելով պարտատոմսեր՝ համանման պայմաններով, օրինակ՝ ժամկետներով և եկամտաբերությամբ։
 

Բացի այդ, կառավարական հանձնաժողովը իրավասու է սահմանել ռեզիդենտների կողմից արտարժույթի վարկավորման սահմանափակումներ իրենց հաշիվներին, որոնք բացված են Ռուսաստանից դուրս գտնվող բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում:
 

Նաև, կառավարական հանձնաժողովը իրավասու կլինի սահմանափակել ռեզիդենտներին դրամական փոխանցումներ կատարել առանց բանկային հաշիվ բացելու՝ օգտագործելով արտասահմանյան վճարային ծառայություններ մատուցողների կողմից տրամադրվող վճարման էլեկտրոնային միջոցները։

 

Հրամանագիրը նախատեսում է նաև Ռուսաստանի ռեզիդենտների՝ ռուսական ընկերություններից շահաբաժինների տեսքով ստացված արտարժութային եկամուտները արտասահմանյան հաշիվներին փոխանցելու արգելք։