Աֆղանստանից Ուզբեկստանի ուղղությամբ հինգ ռեակտիվ հրթիռ է ընկել

Ուզբեկստանի տարածքում հինգ հրթիռ է ընկել,որոնք ենթադրաբար արձակվել են Աֆղանստանի սահմանից: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ-ն։

 

Ընկնելիս զինամթերքը չի պայթել, հետևաբար Էական ավերածություններ կամ զոհեր չկան։

 

«Թերմեզ քաղաքի մահալլա Մաջնունթոլի չորս առանձնատներին աննշան վնաս է հասցվել, հինգերորդ արկը հայտնաբերվել է ֆուտբոլի դաշտում։ Հայտնաբերված արկերը վնասազերծվել են սակրավորական ստորաբաժանման կողմից»,- ասվում է դիվանագիտական ​​ծառայության Telegram ալիքում։

 

Միջադեպի պատճառները պարզում են Ուզբեկստանի իշխանությունները աֆղանական կողմի հետ միասին, հայտնել են ԱԳՆ-ից։

 

Նշենք, որ աֆղանական-ուզբեկական սահմանը Ուզբեկստանի արտաքին սահմաններից ամենակարճն է՝ 144 կիլոմետր (89 մղոն) և ձգվում է Թուրքմենստանի հետ սահմանային հանգույցից մինչև Տաջիկստանի հետ սահմանային հանգույց Ամու Դարյա գետով:

Քաղաքականություն