Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը այսօր հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհեր են գրանցվել Ղարակալպակստանի վարչական կենտրոնում՝ Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Այսօր նա կրկին ժամանել է Նուկուս, որտեղ երկու օր առաջ անկարգություններ են տեղի ունեցել երկրի սահմանադրության փոփոխությունների պատճառով։
«Ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում»,- ասել է Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Ղարակալպակի ինքնավարության պատգամավորների հետ։ Նախագահի խոսքերը Տելեգրամի իր ալիքում մեջբերել է վարչակազմի ղեկավարի տեղակալ, Միրզիյոևի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
Նախագահը պարզաբանել է, որ անկարգություններ իրականացնող մի քանի խմբեր փորձել են գրավել Նուկուսի ներքին գործերի քաղաքային վարչության և ազգային գվարդիայի վարչության շենքերը՝ զենք խլելու նպատակով։ «Օգտվելով թվային առավելությունից՝ այդ մարդիկ հարձակվել են իրավապահների վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց և պատճառելով ծանր վնասվածքներ»,- հավելել է Միրզիյոևը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան ձերբակալել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավը
Թուրքիան ձերբակալել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավը: «Նավն այժմ կանգնած է նավահանգստի մուտ...
Կուրսկի մոտ երկու անօդաչու թռչող սարք է խոցվել. հրապարկվել են լուսանկարներ
Գիշերը Կուրսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է «Տու-141 Ստրիժ» երկու անօդաչու թռչող սարք: Կ...
96-ամյա Եղիսաբեթ Երկրորդը իր պարտականությունների մի մասը փոխանցում է արքայազն Չարլզին
Եղիսաբեթ Երկրորդը իր պարտականությունների մի մասը փոխանցում է արքայազն Չարլզին, հայտնում է The Sunday Times-ը։ Պարբե...
Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանը նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան դիրքերի ուղ...