Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:
|
Նմանատիպ հոդվածներ
Վթար է եղել․ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթա...
Երկար ժամանակով հոսանքազրկված կմնան նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքն...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքն...
Եվրոն ու դոլարը շարունակում են էժանանալ․ իրավիճակը՝ տարադրամի շուկայում
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 29-ի դրությամբ՝ ըստ rate....