«Տանը հյութ սարքեք, ջեմ, կոմպոտ, մուրաբա, ինչ֊որ բան, բայց օգնեք»․ հայկական գյուղմթերքի արտահանումը վտանգի տակ է
Հայկական գյուղմթերքի արտահանումը վտանգի տակ է։ Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանը վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վերին Լարսի անցակետը կարող է փակ մնալ մոտ 10 օր։
«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչն է խանգարում պետությանը` մի քանի բեռնատար օդանավ վարձել (կարծեմ ՀՀ-ն ունի դրանից), արտահանողների հետ պայմանավորվել ու գոնե պտուղ-բանջարեղենը շատ արագ հասցնել ռուսական կամ այլ երկրների շուկաներ։ Սա ուղղակի գաղափար է, ես թեմայի նրբություններին չեմ տիրապետում։ Բայց Լարսի օրերով փակ լինելու ու ծիրանի բերքի փչացման վտանգի պայմաններում ոչ ստանդարտ լուծումներ ու այլընտրանքներ են պետք։ Առանց պետության կտրուկ ու որոշիչ միջամտության հարցը լուծել հնարավոր չէ»:
Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիմում եմ բոլոր ընկերներիս, ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ օգտատերերին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին, կառավարության անդամներին, մտավորականներին, երգիչներին, դերասաններին, տիկտոկերներին և ինստագրամյան հայտնիներին, մի խոսքով բոլորին։
Ժողովուրդ ջան, Լարսը փակվել է և խոսակցություններ կան, որ մոտ 10 օր չի բացվելու բերքահավաքի այս պիկ սեզոնին։ Եթե առաջ գյուղացիները իրենց ծիրանը կոպեկներով էին հանձնում, հիմա ընդհանրապես չեն կարողանալու իրացնել։ Խնդրում եմ ձեզ չելենջ կամ կոչ արեք հանրությանը` գնել ծիրան, ծիրանով նկարներ զետեղեք։ Տեսե՛ք , եթե մեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ամսվա ընթացքում գնի 6 կգ ծիրան , ապա կարելի է ասել ահագին օգնած կլինի գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է , շուկաներում` 150֊250։
Տեսե'ք, մեծ գումար չէ 1800 դրամը մեկ ամսվա մեջ ծիրան գնելու համար, շատերի համար մեկ անգամյա օբյեկտի մատուցողի թեյավճարի չափ գումար է, մեքենատերերի համար երեք օր քաղաքի կենտրոնում ինքնակոչ պարկովչիկի մեզանից քերած գումար։
Խնդրում եմ մի ձև գնեք։
Կարճ ասած ամսվա մեջ անձը 6 կգ ծիրան։ Տանը հյութ սարքեք, ջեմ , կոմպոտ, մուրաբա , ինչ֊որ բան, բայց օգնեք, այլապես բավականին կտուժի մեր այգեգործությունը»։
Հիշեցնենք՝ հեղեղումների պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղին։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Առնվազն 3000 դելֆին է սատկել Սև ծովում. հայտնի է պատճառը
Առնվազն 3000 դելֆին է սատկել Սև ծովում՝ Ռուսաստանի Դաշնության ներխուժման հետևանքով: Նշվում է, որ դելֆինների մահվան դեպքե...
Յուրի Շատունովին կդիակիզեն
Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և կհուղարկավորեն Մոսկվայում՝ հունիսի 28-ին։...
Էրդողանը խոսել է անտառը հրկիզելու համար սահմանված պատժի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է անտառ հրկիզելու համար մահապատիժ սահմանելու նախաձեռնության մասին։ Տեղեկատվ...
«Ասել է, որ կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում». նոր մանրամասներ` Շատունովի մահվան մասին
Ռուս երգիչ Յուրի Շատունովի մահվան մասին StarHit-ին պատմել է նրա պրոդյուսեր Արկադի Կուդրիշովը: «Երբեք չի բողոքել սրտի ցավ...