ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի ճանապարհները գետերի են վերածվել
Ղրիմի ճանապարհները գետերի են վերածվել ռեկորդային տեղատարափ անձրեւներից հետո: Մեկ օրում տեղումների ամսական նորմայի երկու երրորդը տեղացել Է Ղրիմի մի քանի շրջաններում՝ Սիմֆերոպոլում, Բելոգորսկում եւ Բախչիսարայի շրջաններում, Յալթայում եւ Լոզանում:
Շատ տներ ջրի տակ են անցել, որոշ շրջաններում տեղատարափ անձրեւները շարունակվում են: Հետեւանքների վերացումը վերահսկողության տակ է վերցվել դատախազության կողմից։