Վրաստանում խոշոր գործարար է սպանվել
Այսօր երեկոյան սպանվել է վրացի հայտնի գործարար Լևան Կաչարավան: Այս մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
«Մթավարի արխի» հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարը գնդակահարվել է իր ավտոմեքենայի մեջ: Ինչպես հաղորդվում է, նախապես հայտնի է, որ նրա վրա արձակվել է մոտ 20 փամփուշտ։
Կաչարավան Silk Road Group ներդրումային ընկերության հիմնադիրներից է, նրան է պատկանում Վրաստանում ֆիքսված կապի, մալուխային հեռուստատեսության, լայնաշերտ հասանելիության եւ IPTV Silknet խոշորագույն պրովայդերը, ինչպես նաեւ Geocell բջջային կապի վրացական ցանցը: Գործարարին այլ ոլորտներում մի շարք նախագծեր են պատկանել։
Նմանատիպ հոդվածներ
Ապարանի հայտնի կրակոցներից հետո մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. Shamshyan. com
Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բո...
Կրակոցներ Ապարանում. զոհ և վիրավորներ կան. Irakanum. am
Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապա...
Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30–ամյա կնոջը. Shamshyan. com
Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ի...
Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամին պոկել ու շպրտել է քաղաքացու տան տանիքը. Shmshyan. com
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկ...