ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում Toyota-ի օրինախախտ վարորդը օրը ցերեկով երթևեկում էր հանդիպակաց

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, չխախտեն այն, վարորդներն էլ ավտոմեքենաները վարելիս պարտադիր իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր։ Այն վարորդները, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկությա կանոնները, պարեկների և ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու ավտոմեքենայի մակնիշից, կտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք։  

 

Այսօր՝ հունիսի 22-ին, Երևանում Toyota մակնիշի 40 ZZ 400 համարանիշի ավտոմեքենան Սունդուկյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ինչը նախ կոպիտ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է, և նաև կարող էր վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարոդների համար։  SHAMSHYAN.com-ը վստահ է, որ պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները օպերատիվորեն կարձագանքեն և կհայտնաբերեն օրինախախտ վարորդին, ով կենթարկվի վարչական պատասխանատվության։