ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք Ղազախստանում՝ ֆուտբոլային հանդիպումից առաջ
Ղազախստանի Ատիրաու քաղաքում զանգվածային ծեծկռտուք է սկսվել ֆուտբոլասերների մասնակցությամբ, գրում է KazTAG-ը։
Երկրպագուների միջև ծեծկռտուքը սկսվել է «Ատիրաու» - «Ակտոբե» թիմերի խաղից առաջ՝ հունիսի 19-ին:
Ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 30 մարդ: Նշվում է, որ տուժածներ չկան: Ըստ ոստիկանության՝ երկրպագուների կողմից զենք օգտագործելու մասին ավելի վաղ տարածված տեղեկությունը կեղծ է եղել. «Երկրպագուների ձեռքին գունավոր ծուխ է եղել».