Աֆղանստանը բնական աղետի գոտում. 61 զոհ, ճանապարհները փակ են, տները՝ փլված
Աֆղանստանում տեղի ունեցած ուժեղ ձնաբքերի և սառցե անձրևների հետևանքով առնվազն 61 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը (ANDMA):
«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։
Բնական աղետի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է 458 տուն, ինչից տուժել է 360 ընտանիք, ինչպես նաև ոչնչացել է 620 գլուխ անասուն։ Առավել շատ տուժել են թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող լեռնային և գյուղական բնակավայրերը։ Երկրի գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները փակ են, իսկ ենթակառուցվածքների վնասման պատճառով ընդհատվել է արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Աֆղանստանի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ երկրի մի շարք շրջաններում առատ ձյան տեղումները կարող են շարունակվել նաև այս շաբաթ։
Նմանատիպ հոդվածներ
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...