ԱՄՆ-ում ավելի քան 8000 չվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով. 140 միլիոն մարդ նախազգուշացում է ստացել
Հզոր բուքի պատճառով ԱՄՆ ողջ տարածքում չեղարկվել է հանգստյան օրերին նախատեսված ավելի քան 8000 ավիաչվերթ, հայտնում է Associated Press-ը։ Ակնկալվում է, որ վատ եղանակը վնաս կհասցնի երկրի մեծ մասին՝ սպառնալով մի քանի օրով հոսանքազրկել բնակավայրերն ու փակել հիմնական ճանապարհները։
Նյու Մեքսիկոյից մինչև Նոր Անգլիա ընկած տարածքում մոտ 140 միլիոն մարդ փոթորկի մասին նախազգուշացում է ստացել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է համատարած առատ ձյուն և աղետալի մերկասառույցի շերտ, որը ձգվում է արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա։ Օդերևութաբաններն ասում են, որ վնասը, հատկապես սառցապատ շրջաններում, կարող է համեմատելի լինել փոթորկի պատճառած վնասի հետ։
Ուրբաթ երեկոյան փոթորկի ճակատը Տեխասի որոշ շրջաններում բերել է սառցե անձրև և թաց ձյուն, իսկ Օկլահոմայում տեղացել է ձյուն ու թաց ձյուն։ Կանխատեսվում է, որ հարավային շրջաններով անցնելուց հետո փոթորիկը կտեղափոխվի հյուսիս-արևելք՝ Վաշինգտոնից մինչև Նյու Յորք և Բոստոն բերելով մոտ 30 սանտիմետր ձյուն։
Ավելի քան մեկ տասնյակ նահանգների նահանգապետեր ահազանգել են սպասվող վատ եղանակի վերաբերյալ՝ հայտարարելով արտակարգ դրություն կամ հորդորելով մարդկանց մնալ տանը։
Նմանատիպ հոդվածներ
Բքի պատճառով Սյունիքի 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննության. մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզում տիրող անբարենպաստ եղանակի և փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել հասնել քննական կենտր...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ. Արսեն Թորոսյան
Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։ Մենք ա...