«Լինում են պահեր, երբ պետք է ծանր որոշումներ կայացնել»․ Իշխան Սաղաթելյան
Մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդներից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում վրանային ավանը ստեղծվել էր ընդդիմության շարժումը սպասարկելու համար, սակայն, ըստ նրա, լինում են պահեր, երբ պետք է ծանր որոշումներ կայացնել։
«Մենք կարող էինք մի քանի հարյուր մարդկանց հետ այս արևի տակ պահել վրանները, վատնել մեր ռեսուրսը, ջլատել այն։ Մենք հասկանում ենք, որ այս որոշումը կարող էր ազդել մեր վարկանիշի վրա, սակայն մենք պատասխանատու ենք վերջնարդյունքի համար։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մտածում են, թե վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում։
Մենք երախտապարտ ենք այն քաղաքացիներին, որոնք վրանները պահում էին, սակայն իրենց ուժերն այլ տեղ են պետք։ Եթե կգա ինչ-որ փուլ, որ վրանների կարիք լինի, կրկին կտեղադրենք», - ասել է Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել: «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթ...
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Ար...
«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան...
«Պետք է պետական աշխատողներին տեղափոխենք Lada֊ով»․ ՌԴ-ում կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին
Ռուս պաշտոնյաները կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը&nb...