ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այ լապիստրա՛կ, հաշվի ում հետ ես խոսում». զոհված զինծառայողի ծնողը՝ Քյարամյանին
Այս գործով իրենց ընտանիքների բարոյականության աստիճանն են չափելու։ Այո, պնդում ենք, որ գործը պիտի քննչականից տեղափոխվի ԱԱԾ, որովհետև Քյարամյանը իրոք շատ վատ է պահել իրեն։ Ես այնտեղ չեմ եղել, բայց կինս էլ է ասում, որ շատ վատ է իրեն պահել։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը։
«Եթե դու ծնողներին բարձրացրել ես քո աշխատասենյակ, էդ ի՞նչ պահվածք ես դրսևորել, թե հանկարծ մեկդ փորձի խոսակցությունը ձայնագիրի, քրեական գործ եմ հարուցելու, անձամբ եմ հետևելու, որ դատվի և այլն։ Բա սա Քննչական կոմիտեի նախագահի պահվա՞ծք է։ Այ լապիստրակ, հլը դու մի հատ հաշվի առ՝ ում հետ ես խոսում, ովքեր են քո առաջ նստած։ Դու ընդհանրապես երեխա ունե՞ս, տո դու գիտես՝ երեխեն ի՞նչ է, որ մի հատ էլ ծնողների հետ տենց ես խոսում։ Մենք չենք վստահում Քննչական կոմիտեին, իմ ընտանիքի օրինակը բոլորիդ վառ օրինակ։
Հիշու՞մ եք չէ՝ ինչ շինծու քրեական գործ հարուցեցին։ Իմ ընտանիքի վրա քերական գործ են կարել ու հիմա իրենց համարում են տղամա՞րդ։ Շառ անելով, գործ կարելով իրենց տղամարդ են համարու՞մ։ Լավ, բա որ գնում են տուն, իրենց ընտանիքի անդամները իրենց ի՞նչ են ասում»,- հավելեց նա։






























