Հասարակություն

300․000 դրամը գերազանցող գործարքները կանխիկով կատարելու դեպքում կտուգանվեն․ հայտնի է չափը

300․000 դրամը գերազանցող գործարքները կանխիկով կատարելու դեպքում կտուգանվեն․ հայտնի է չափը
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր ընդունված կարգավորումները «Արմենպրես» մամուլի սրահում ասաց, որ 300 հազար դրամը…

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր ընդունված կարգավորումները «Արմենպրես» մամուլի սրահում ասաց, որ 300 հազար դրամը գերազանցող գրանցում չպահանջող գործարքները հուլիսի 1-ից քաղաքացիները պարտադիր պետք է կատարեն անկանխիկ եղանակով։


Վերջինիս խոսքով՝ գրանցում պահանջող գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է անպայման իրականացվեն անկանխիկ եղանակով, որի սահմանը 2023 թվականի հուլիսի 1-ից կրկին կիջեցվի 300 հազար դրամի շեմ:

 

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նանխատեսվում է, որ վերջիններս 2022 թվականի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը:

 

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը հավելեց, որ գրավատներից բացի մյուս վարկային կազմակերպություններն արդեն այսօր անկանխիկ են տրամադրում վարկերը, բայց դրանց մարումը կարող է լինել կանխիկ:

 

«Կան 0-ների սահմանաչափեր, օրինակ՝ պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն»,-ասաց ԿԲ փոխնախագահը և բացատրեց, որ հիվանդանոցների համար օրենքն  Երևանի դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից,  մեկ տարի անց՝ մարզկենտրոններում և երկու տարի անց՝ բոլոր բնակավայրերում:

 

Երանուհի Թումանյանցի խոսքով՝ այդ գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե պոստերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում:

ԿԲ փոխնախագահը հայտնեց, որ հուլիսի 1-ից հետո գրանցում պահանջող մեծ գործարքները՝ բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքներն առոչինչ են ճանաչվելու և օրինական կարող են լինել, եթե առկա է գոմարի անկանխիկ փոխանցումը հավաստող տեղեկանքը:

Արդարադատության փոխնախարարն էլ ասաց, որ քաղաքացին չի կարողանալու վճարվող գումարը մասնատել 300 հազարից քիչ չափի՝ որոշակի ժամանակահատվածում վճարելու պայմանով, որպեսզի խուսափի անկանխիկ գործարքից, քանի որ այդ հարցը նույնպես կանոնակարգված է օրենքով և կդիտարկվի պահանջից խուսափելու դեպք:

«Գործարքի առոչինչությունը նշանակում է որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-պարզաբանեց Երանուհի Թումանյանցը և տեղեկացրեց, որ եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն ապա կտուգանվեն 100 հազար դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200 հազար դրամ, բայց գործարքն, միևնույնն է, առոչինչ է ճանաչվելու:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250