Ընդդիմադիրները նստացույց են արել ու գնացել Գլխավոր դատախազություն

 «Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Վարդանյանների այգում, երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք, ապա փակել փողոցը՝ նստելով փողոցում:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը իր խոսքում նշեց. 

 

«Մի իշխանություն, որը ձեւավորվել է անհնազանդության ակցիաներով, որը ժամանակին ասել է, որ ոստիկանի ցուցմունքը չի կարող կալանքի հիմք լինել, այսօր այդ հիմքով մարդկանց կալանքի տակ է պահում: Սա է հերթական սուտը, այդ ստերը բացահայտվելու են, առանց Նիկոլ Հայաստանը լինելու է: Մենք մեր ակցիայով առաջինը մեր վերաբերմունքն ենք արտահայտում այն ոստիկանների նկատմամբ, որոնց ստիպելով, կամ իրենց ցանկությամբ իրենց ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Այդ նույն օրինակներից մեկը Իգոր Խաչատուրովի դեպքն է: Իրեն ձերբակալել են մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:

 

Այժմ ընդդիմադիրները Գլխավոր Դատախազության շենքի մոտ են:

 

Քաղաքականություն