ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեգենդար ֆուտբոլիստների խաղը` Ծովագյուղի մարզադաշտում. խաղադաշտ էր մտել նաև ՖԻՖԱ-ի նախագահը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-ին Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: