Հասարակություն

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին պատնեշներ կկառուցի

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին պատնեշներ կկառուցի

Ֆինլանդիայի իշխանությունները ծրագրում են փոխել սեփական օրենսդրությունը՝ Ռուսաստանի հետ արևելյան սահմանին պատնեշներ կառուցելու թույլտվություն տալու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։
 

Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանային գոտին, որն ունի 1300 կիլոմետր երկարություն, այժմ նշվում է միայն ցուցանակներով և գծերով։
 

Բացի խոչընդոտներ ստեղծելուց, օրենքի փոփոխությունները ենթադրում են, որ քաղաքական ապաստանի դիմումը հնարավոր կլինի միայն մուտքի որոշակի կետերում (այժմ միգրանտները դա կարող են անել Եվրամիության ցանկացած անցակետում): Օրենքը թույլ է տալիս նաև կառուցել նոր ճանապարհներ, որոնց օգնությամբ սահմանապահները կկարողանան ավելի արդյունավետ պարեկել սահմանը։
 

Գործակալության տվյալներով՝ Հելսինկին մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է մեծ թվով միգրանտներ ուղարկել ռուս-ֆիննական սահման, արհեստականորեն հումանիտար ճգնաժամ ստեղծել և դրանով իսկ ճնշում գործադրել Ֆինլանդիայի վրա, որը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին։

Օրենքի փոփոխություններին կողմ է քվեարկել 124 պատգամավորներից 88-ը, գրում է Yle-ն։ 

Սահմանի ամրացման կողմնակիցներն ընդգծում են, որ պարիսպը չպետք է կառուցվի 1300 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, քանի որ նման ծրագիրն անիմաստ ու չափազանց ծախսատար կլինի, և առաջարկում են պարիսպներ տեղադրել միայն «կարիտիկական հատվածներում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250