Հասարակություն

Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է

Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է

ՀՀ վարչապետի միջնորդությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային պարտադիր զինծառայող Դավիթ Վարդանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: 

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: 

 

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250