Թուրքիան 10 պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջ` ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն վերացնելու համար
Թուրքիան կվերացնի իր վետոն ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վրա, եթե երկրները կատարեն նրա տասը պայմանները, գրում է թուրքական թերթը։
Թուրքիայի հիմնական պահանջն է, որ երկրները հրաժարվեն աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և տարածաշրջանի այլ կազմակերպություններին, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական։
Պահանջում է համապարփակ «պայքար ահաբեկչության դեմ», այդ թվում՝ դադարեցնել շփումները այդ կազմակերպությունների հետ, սառեցնել նրանց ակտիվները և արգելել քրդերի ցույցերն այդ երկրներում։
Թուրքիան նաև պահանջում է հետախուզական տեղեկատվության փոխանակում և Թուրքիայի հետ կապված պաշտպանական արդյունաբերության սահմանափակումների վերացում։
Հիշեցնենք, որ մայիսին, ուկրաինական պատերազմի ֆոնին, Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Թուրքիան հայտարարել է, որ արգելափակելու է նրանց մուտքը դաշինք, քանի որ Ֆինլանդիան և Շվեդիան աջակցում են քրդական շարժումներին:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն:  ...
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս...
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...