Հասարակություն

Այդ ամենից հետո չենք կարող ասել՝ «բարի գալուստ ՆԱՏՕ». Էրդողան

Այդ ամենից հետո չենք կարող ասել՝ «բարի գալուստ ՆԱՏՕ». Էրդողան

Թուրքիան դեռևս չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

«Շվեդական հեռուստատեսությունը հարցազրույցներ է արել ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ։ Սրանից հետո չենք կարող ասել՝ «բարի գալուստ ՆԱՏՕ»։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։
 

Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Անկարան չի հավատում, որ Հունաստանում տեղակայված են ամերիկյան ինը ռազմակայաններ՝ հատուկ Ռուսաստանին հակազդելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250