Մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ նկարահանման ժամանակ օպերատորն ընկել և մահացել է
Երեկ՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 05 բրիգադը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտա, որտեղ Կինոհայրենիքի դիմացից «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Ղանդիլյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 15։25-ի սահմաններում Արշակունյաց 56/11 հասցեում գտնվող պահեստային շինության մեջ ֆիլմ նկարահանելու ժամանակ նախապատրաստական աշխատանքների ժամանակ Ա. Ղանդիլյանը աստիճանավանդակով բարձրացել է մետաղյա կոնստրուկցիաների վրա, որտեղ ոտքի սայթաքելու արդյունքում վայր է ընկել և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Արթուր Ղանդիլյանը նախկինում աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, ապա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ օպերատոր։