Քաղաքականություն

Թուրքիան նավթի որոնմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան նավթի որոնմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին
Թուրքական TPAO պետական նավթային ընկերությունը Սիրիայի հետ սահմանակից Մարդինի և Շիրնակի նահանգներում նավթի հետախուզման հնգամյա արտոնագիր է ստացել։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության համապատասխան…

Թուրքական TPAO պետական նավթային ընկերությունը Սիրիայի հետ սահմանակից Մարդինի և Շիրնակի նահանգներում նավթի հետախուզման հնգամյա արտոնագիր է ստացել։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության համապատասխան որոշումը կիրակի հրապարակվել է կառավարական «Պաշտոնական թերթե տեղեկագրում: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսե-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նավթի հետախուզությունը կիրականացվի 12 062 հա տարածքում: 
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգի Նուսայբին գավառում հանքավայր է հայտնաբերվել անցյալ տարի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TPAO-ն, «Գունյուրդու-1ե հորատանցքի հետախուզման ժամանակ Նուսայբինում հայտնաբերվել է ծանր նավթի հանքավայր՝ API սանդղակով 11,8 աստիճանով խտությամբ: Բաց մամուլում դրա հնարավոր պաշարների մասին տեղեկություններ չկան։ 
Նաև չի հստակեցվում Շիրնակ նահանգում TPAO ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների վայրը։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Արցախից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Նիկոլայ Սիլաեւ

Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250