Հանրայինի նոր լրատվական ալիքի գործարկման համար բյուջեից 2 մլն դոլար է հատկացվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը օրաթերթին Ֆինանսների նախարարությունից են տրամադրել։
«Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:
Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս Հակոբյան
Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին MediaHub.am-ը ճշտում կատարելու նկ...
Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանն ու «Սասնա ծռերի» այլ անդամներ
Ձերբակալվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺԲ–ի անդա...
Ո՞րն է Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի թանկացման պատճառը. «Հրապարակ»
Հայաստանում մի քանի ամիս է՝ բենզինն ու դիզվառելիքը հասել են գրեթե աստղաբաշխական գների։ Հատկապես դիզելը պատմության մեջ եր...
Ուկրաինան ստացել է «Harpoon» հրթիռներ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինան ստացել է «Harpoon» հրթիռներ և դրանց համար արձակման կայաններ, ինչպես նաև ամերիկյան ինքնագնաց 155 ...