ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններն ուժի գործադրմամբ ճանապարհից հեռացնում են մայրուղին փակած քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների մասնակիցները Կոտայքի մարզում փակել են Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի հատվածը։
Ոստիկաններն ուժի գործադրմամբ ճանապարհից հեռացնում են մայրուղին փակած քաղաքացիներին` ավտոմայրուղու երթևեկությունը վերականգնելու նպատակով։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ բացի մայրաքաղաքից այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։