ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա․ փակել են Երևան-Սևան մայրուղին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները սկսել են անհնազանդության ակցիաները։ Այս պահին փակ է Երևան-Սևան մայրուղին` Չարենցավանի հատվածում։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ բացի մայրաքաղաքից այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։
Երեկոյան հանրահավաք չի կայանալու։