«Մեր դիրքորոշումը հստակ է». Թուրքիայի ԱԳՆ-ն` Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում Թուրքիայի, Լեհաստանի և Ռումինիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է դադարեն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին:

 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Մենք հասկանում ենք, որ այդ երկու երկրները (Ֆինլանդիան ու Շվեդիան) իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգություններ ունեն, բայց մեր դիրքորոշումը հստակ է` այդ երկրները պետք է դադարեն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին»,– նշել է Չավուշօղլուն:

 

Ավելի վաղ նույն ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ղեկավար Զբիգնև Ռաուն ասել էր, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի կունենա առաջիկայում: Նա նշել էր, որ միաժամանակ պետք է պահպանվեն դաշինքի անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերը։

Քաղաքականություն