ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանականներ, դիպուկահարներ. Կառավարության շենքը` այս պահին
Կառավարության շենքը շրջափակված է ոստիկանական մեծաքանակ ուժերով և դիպուկահարներով։ Այս մասին գրում է Փաստինֆոն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Կառավարության շենքում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։ Քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց են՝ «Նիկոլ դավաճան», «Հեռացիր», «թուրք» վանկարկումներով։ Նրանք իրենց խոսքն են հղում նաև միջազգային հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ ՀՀ-ի և Արցախի անունից բանակցելու համար։ Ակցիայի մասնակիցներն ունեն նաեւ անգլերենով պաստառներ։
Այս պահին Կառավարության շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանական նոր ուժեր են բերվել Կառավարոթյան շենքի մոտ, որոնք ոստիկանական պատով շղթայել են ամբողջ շենքը՝ փակելով բոլոր մուտքերն ու ելքերը, տանիքներին էլ՝ դիպուկահարներ են։
Շենքի առաջին հարկի պատուհանները ծածկվել են Անվտանգության մետաղյա փակոցներով։
«Ժողովրդին տեսնելու ես երկաթե վարագույրների հետևից»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ դիմելով Փաշինյանին։ Նա միաժամակ նշել է, որ կառավարության շենք չեն մտնելու։