Հայտնաբերվել է Երևանում մահացու ելքով կրկնակի վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած վարորդը. Shamshyan. com
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 16-ին Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Շահբազյանը Կիևյան փողոցի 13 հասցեի մոտ Վ. Կոմիսսարովի կողմից վրաերթի ենթարկած, Կոտայքի մարզի բնակիչ, 76-ամյա Սեդրակ Միքայելյանին կրկնակի վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Շահբազյանին և նրա կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ա. Շահբազյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանստպորտային հանցագործությունների բաժին:
Մանրամասները՝ կայքում: