Արտառոց դեպք. Ստեփանավանի գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներ. Shamshyan. com
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավագ քննիչ Բասմաջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնել է իր վերադասին, որ անհայտ քաղաքացուց տեղեկություններ են ստացվել, որ նշված գերեզմանատանը դիակ կա:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են հագուստ, որի մեջ առկա են եղել ոսկորներ: Տեղում զննելով այն, դատաբժիշկը հայտնել է, որ հայտնաբերված ոսկորները արտաքինից պատկանում են նախկինում հուղարկավորված մարդու:
Մանրամասները՝ կայքում: