ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանին՝ Չինաստանի հարձակման դեպքում․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանին՝ Չինաստանի հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Ինչպես լրատվականն է նշում՝ սա ակնհայտ շեղում է ԱՄՆ արտաքին քաղաքական դիրքորոշումից, որը երկիրը որդեգրել է երկար տարիներ:
Ավելի ուշ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ նախագահի հնչեցրած հայտարարությունը չի նշանակում քաղաքականության փոփոխություն:
Չինաստանը Թայվանին սպառնում է պատերազմով, եթե վերջինս ձգտի անկախության։
ԱՄՆ-ն ունի օրենք, որի համաձայն երկիրը պետք է օգնի Թայվանին պաշտպանել իրեն: Սակայն պարզ չէ, թե ինչպես կպահի իրեն ԱՄՆ-ն՝ Թայվանի վրա չինական հարձակման դեպքում։
Հավելենք նաև, որ Չինաստանից դեռ չեն անդրադարձել Բայդենի մեկնաբանություններին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ըն...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոն...